ԱՄՆ Պետդեպը իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը Հայաստանի և Թուրքիայի հետ ցամաքային սահմաններով

ԱՄՆ Պետդեպարտամենտը իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը՝ լայնածավալ բողոքի ցույցերի, ինտերնետին հասանելիության սահմանափակումների և հասարակական տրանսպորտի խափանումների ֆոնին, ասվում է Թեհրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատան կայքում տեղադրված հայտարարության մեջ։


 

Ամերիկացիներին խորհուրդ է տրվում պլանավորել կապի այլընտրանքային միջոցներ և հնարավորության դեպքում լքել երկիրը Հայաստանի, Թուրքիայի կամ Թուրքմենստանի հետ ցամաքային սահմաններով։ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ պարզաբանվում է. «Եթե չեք կարողանում լքել, անվտանգ տեղ փնտրեք ձեր տանը կամ այլ անվտանգ շենքում։ Ձեզ հետ ունեցեք սննդի պաշար, ջուր, դեղորայք և այլ անհրաժեշտ իրեր»։


 

Երկքաղաքացիություն ունեցող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում դուրս գալու համար օգտագործել իրանական անձնագրերը, քանի որ Թեհրանը չի ճանաչում նրանց ԱՄՆ քաղաքացիությունը։