«Զելենսկին խաղաքարտեր չունի, նա ունի միայն ինձ». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկացրել է, որ Ուկրաինան չի կարողանա ավարտել Ռուսաստանի դեմ պատերազմն առանց իր օգնության։ Այս մասին նա ասել է New York Post (NYP) պարբերականին տված հարցազրույցում։


«Զելենսկին խաղաքարտեր չունի, նա դրանք չի ունեցել առաջին իսկ օրվանից։ Նա ունի միայն մի բան՝ Դոնալդ Թրամփին։ Եթե նա չունենար Դոնալդ Թրամփին, դա կլիներ լիակատար աղետ, և նա դա գիտի, եվրոպացի առաջնորդները դա գիտեն, և բոլորը դա գիտեն»,— նշել է Թրամփը։


Թրամփը նաև մանրամասներ է հայտնել բանակցային գործընթացի իր ընկալման վերաբերյալ.


«Ես ունեցել եմ դեպքեր, երբ գլուխ եմ հանել Պուտինից, իսկ Զելենսկին չէր ցանկանում համաձայնագիր կնքել, դա ինձ շոկի ենթարկեց... Կարծում եմ՝ հիմա նրանք երկուսն էլ ցանկանում են համաձայնության գալ, բայց մենք դա դեռ կտեսնենք»։