Ռուբիոն Նեթանյահուի հետ քննարկել է Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ առավոտյան հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Այս մասին  հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։


Վերջիններս քննարկել են Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերը:


Նշվում է, որ Իրանից բացի, Ռուբիոն և Նեթանյահուն քննարկել են նաև Սիրիայում ստեղծված իրավիճակը և Գազայի հատվածի համար կնքված խաղաղության համաձայնագիրը։