Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մերկասառույց ճանապարհի պատճառով բախվել են «Mercedes GLE 63»-ը, «Toyota»-ն, «Nissan Xterra»-ն, «Nissan Sentra»-ն և «ՎԱԶ 2121»-ը

Հունվարի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Մարագար-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 60 կմ հատվածում բախվել են «Mercedes GLE 63» մակնիշի, «Toyota» մակնիշի, «Nissan Xterra» մակնիշի, «Nissan Sentra» մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։


Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։


Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը պատված է եղել մերկասառույցով, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։