Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ռազմական գործողություններ է սկսում Մեքսիկայի տարածքում։ Նա ասել է, որ մոտ ժամանակներս նախատեսվում են ցամաքային հարվածներ մեքսիկական նարկոկարտելներին։
Թրամփը
շեշտել է, որ գործողությունն ուղղված է բացառապես հանցավոր խմբավորումների դեմ և
կապված է ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների հետ։
«Մենք
կանխել ենք ծովով ստացվող նարկոթրաֆիկի 97%-ը և այժմ պատրաստվում ենք կարտելներին
հարվածել ցամաքում։ Նարկոկարտելները կառավարվում են Մեքսիկայի կողմից։ Շատ տխուր է
տեսնել, թե ինչ է տեղի ունեցել այդ երկրի հետ»,- ասել է ԱՄՆ նախագահը Fox News-ին
տված հարցազրույցում։