«Կա մեկ սահմանափակում՝ իմ բարոյականությունը. Ինձ պետք չէ միջազգային իրավունքը». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ միայն ինքն է սահմանափակում իր իշխանությունը՝ որպես գերագույն հրամանատար։


Այսպես է նա պատասխանել հարցին, թե կա՞ն արդյոք սահմանափակումներ իր գլոբալ լիազորություններում. «Այո, կա մեկ սահմանափակում. իմ սեփական բարոյականությունը։ Իմ սեփական բանականությունը։ Սա միակ բանն է, որը կարող է ինձ կանգնեցնել։ Ինձ պետք չէ միջազգային իրավունքը: Ես չեմ ուզում վնասել մարդկանց»։


Երբ Թրամփին հարցրել են՝ պե՞տք է արդյոք իր վարչակազմը հետևի միջազգային իրավունքին, նա պատասխանել է. «Այո»։ Միաժամանակ ԱՄՆ նախագահը նշել է, որ ինքն անձամբ կորոշի, թե երբ են նման սահմանափակումները կիրառելի Միացյալ Նահանգների նկատմամբ։ «Դա կախված է նրանից, թե ինչպես եք սահմանում միջազգային իրավունքը»,- ասել է նա։