Միացյալ Նահանգները նոր պահանջներ են ներկայացրել Վենեսուելայի ժամանակավոր իշխանություններին՝ պնդելով դադարեցնել համագործակցությունը մի շարք պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Կուբայի հետ։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով Սպիտակ տան դիրքորոշմանը ծանոթ աղբյուրներին։
Ըստ պարբերականի տվյալների՝ ամերիկյան վարչակազմը Վենեսուելայում նավթի արդյունահանման ծավալների ավելացման հնարավորությունը կապում է Վաշինգտոնի կողմից առաջադրված մի շարք պայմանների կատարման հետ։ Առանցքային պահանջների թվում է Կարակասի հրաժարումը նշված երկրների հետ փոխգործակցությունից, որոնք ԱՄՆ-ի կողմից դիտարկվում են որպես ռազմավարական հակառակորդներ։
Բացի այդ, Վենեսուելային առաջարկվում է համաձայնել Միացյալ Նահանգների հետ բացառիկ (էքսկլյուզիվ) էներգետիկ գործընկերության, որը նախատեսում է Վաշինգտոնի առաջնահերթությունը ծանր նավթի վաճառքի հարցում։ Նշվում է նաև, որ ամերիկյան իշխանությունների գնահատմամբ՝ առանց նավթային պաշարների ակտիվ վաճառքի վերսկսման, Կարակասը առաջիկա շաբաթներին կարող է բախվել լուրջ ֆինանսական դժվարությունների։