ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի ժամանակավոր իշխանությունները Միացյալ Նահանգներին կփոխանցեն 30-ից 50 միլիոն բարել նավթ՝ հետագա վաճառքի համար։ Նրա խոսքով՝ այս գործարքից եկամուտների նկատմամբ վերահսկողությունը կիրականացվի ԱՄՆ վարչակազմի կողմից։
«Ես ուրախ եմ հայտարարել, որ Վենեսուելայի
ժամանակավոր իշխանությունները ԱՄՆ-ին կփոխանցեն 30-ից 50 միլիոն բարել բարձրորակ նավթ,
որի նկատմամբ գործում են պատժամիջոցներ։ Այս նավթը կվաճառվի շուկայական արժեքով, իսկ
ստացված միջոցները կգտնվեն իմ վերահսկողության տակ՝ որպես ԱՄՆ նախագահ, որպեսզի ապահովվի
դրանց օգտագործումը հօգուտ Վենեսուելայի և ԱՄՆ ժողովուրդների»,- գրել է Թրամփը
TruthSocial սոցիալական ցանցում։
Նա նաև հայտնել է, որ հանձնարարել է ԱՄՆ էներգետիկայի
նախարար Քրիս Ռայթին անհապաղ անցնել այդ ծրագրի իրականացմանը։ ԱՄՆ առաջնորդի խոսքով՝
նավթը կհասցվի ԱՄՆ նավահանգիստներ։