«Կուբան պատրաստ է ընկնելու՝ լրացուցիչ քայլ ձեռնարկելու անհրաժեշտություն չկա». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, իր կարծիքով, Կուբայում իշխանության փոփոխությունը կարող է տեղի ունենալ մոտ ժամանակներս։ Այս մասին նա հայտարարել է նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։

 


«Կուբան պատրաստ է ընկնելու»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով մամուլի հարցերին։

 


ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ կղզում գոյություն ունեցող քաղաքական համակարգը խոցելի վիճակում է, և դրա վերափոխումը կարող է տեղի ունենալ առանց արտաքին միջամտության։ Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կարիք չունի ինչ-որ լրացուցիչ քայլ ձեռնարկելու իրավիճակի զարգացման վրա ազդելու համար։


 

Հայտարարությունը հնչել է Կուբայում շարունակվող սոցիալ-տնտեսական դժվարությունների և Հավանայի ու Վաշինգտոնի միջև հարաբերություններում պահպանվող լարվածության ֆոնին։