Սպիտակ տունը որոշեց իրականացնել Վենեսուելայի դեմ ուղղված իր ռազմական սպառնալիքներն այն բանից հետո, երբ նախագահ Նիկոլաս Մադուրոյի պարբերական հրապարակային պարերը Վաշինգտոնում ընկալվեցին որպես Միացյալ Նահանգների նկատմամբ ծաղր, ինչը դարձավ վերջին կաթիլը։
Այս մասին հաղորդել է The New York Times-ը՝ հղում անելով Թրամփի վարչակազմի՝ փակ դռների հետևում ընթացող բանակցություններին ծանոթ երկու աղբյուրների։ «Ոչ մի խելահեղ պատերազմ»։ Մադուրոյի պարբերական հրապարակային պարերը և անտարբերության այլ դրսևորումները վերջին շաբաթներին համոզել են Թրամփի թիմի որոշ անդամների, որ Վենեսուելայի առաջնորդը ծաղրում է իրենց», - The New York Times-ին ասել են աղբյուրները՝ անանուն մնալու պայմանով։ Թերթի աղբյուրների համաձայն՝ հենց Մադուրոյի վարքագիծն էր այն գործոններից մեկը, որը դրդեց Սպիտակ տանը ցուցադրել իր պատրաստակամությունը՝ հռետորաբանությունից անցնել ուժային գործողությունների։
Վարչակազմը կարծում էր, որ Կարակասի կողմից իրավիճակի նկատմամբ անտեսումը խաթարում է Վաշինգտոնի սպառնալիքները և ցույց է տալիս ԱՄՆ-ի թուլությունը միջազգային ասպարեզում։ Վենեսուելայի հարցով խորհրդակցությունները, իբր, անցկացվել են փակ դռների ետևում՝ Ազգային անվտանգության խորհրդի և Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ։