ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի հավատում Վալդայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա ուկրաինական անօդաչուների հարձակման մասին հաղորդագրություններին։ Նա այս մասին ասել է նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։
«Ես
չեմ հավատում, որ այդ հարվածը տեղի է ունեցել։ Ինչ-որ բան տեղի է ունեցել
[նստավայրից] ոչ հեռու, բայց դա դրա հետ ոչ մի կապ չունի»,- ասել է Թրամփը։
Լրագրողները
ԱՄՆ նախագահին հիշեցրել են, որ Պուտինի նստավայրին Ուկրաինայի հարվածին նա
հավատացել է Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցից հետո։
«Որովհետև
այդ պահին ոչ ոք չգիտեր։ Ես առաջին անգամն էի այդ մասին լսում։ Նա ասաց, որ իր
տունը հարձակման է ենթարկվել։ Մենք չենք հավատում, որ դա տեղի է ունեցել՝ այն
բանից հետո, երբ կարողացանք ստուգել դա»,- պատասխանել է Թրամփը։