ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Air Force ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է միջամտել նաև Կոլումբիային գործերին։
Թրամփը
կոշտ կերպով է արտահայտվել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի հասցեին: Նրա
խոսքով՝ Կոլումբիայի իշխանությունները պատասխանատվություն են կրում կոկաինի
արտադրության և Միացյալ Նահանգներ մատակարարման համար։
«Կոլումբիան
նույնպես շատ հիվանդ է, այն ղեկավարում է հիվանդ մարդ, որին դուր է գալիս կոկաին
արտադրելը և այն Միացյալ Նահանգներին վաճառելը: Նա ունի կոկաինի արտադրության
ֆաբրիկա, բայց նա երկար չի զբաղվի դրանով»,- ասել է Թրամփը։
Հարցին՝
դա ի՞նչ է նշանակում, հնարավո՞ր է ռազմական գործողություն, Թրամփը պատասխանել է. «Ինձ
համար դա վատ չի հնչում, քանի որ նրանք շատ մարդկանց են սպանում»։