Տարբեր երկրների
ամանորյա ուտեստները նախնիների գաղտնագրված ուղերձներ են, մշակութային ավանդույթների,
ցանկությունների և ապագայի հանդեպ հավատի արտացոլում:

Ճապոնիա. տոսիկոսի սոբա
Ճապոնիայում Նոր տարվա նախօրեին ընդունված
է ուտել երկար հնդկացորենի լապշա, որը կոչվում է տոսիկոսի սոբա: Այս ավանդույթը սկիզբ
է առնում Կամակուրայի ժամանակաշրջանից (13-րդ դար), երբ բուդդայական վանականները տարեվերջին
սկսեցին ուտել լապշա: Երկար լապշան խորհրդանշում է երկարակեցություն, իսկ դա ուտելու
ծեսը՝ «անցում հին տարվանից նորին»: Ճապոնացիները հավատում են, որ կեսգիշերից առաջ
լապշա ուտելով՝ նրանք բոլոր տհաճությունները թողնում են անցնող տարվա մեջ և մտնում
են նորը մաքուր մտքերով:

Իտալիա. ոսպ կոտեկինոյով
Այս ուտեստի փիլիսոփայությունը արտացոլում
է իտալական աշխարհայացքը. ոսպը խորհրդանշում է նյութական բարեկեցության հանդեպ հույս,
իսկ կոտեկինոն՝ երկրային հաճույքների վայելքը: Այս ուտեստը Նոր տարվա նախօրեին պատրաստելը
իտալացիների համար դարձել է ընտանեկան ծես, դրա յուրաքանչյուր բաղադրիչ իմաստալից է:

Հունաստան. Կարկանդակ «Վասիլոպիտա»
Հունական ամանորյա կարկանդակը՝ «Վասիլոպիտա»-ն,
իր անվանումը ստացել է ի պատիվ Սուրբ Վասիլ Մեծի, որի հիշատակի օրը հունվարի 1-ին է:
Այս կարկանդակը թխելու ավանդույթը սկիզբ է առնում դեռևս բյուզանդական ժամանակներից:

Չինաստան. ցզյաոցզի
Չինաստանում լուսնային օրացույցով
Նոր տարվա տոնակատարությունները չեն անցնում առանց ցզյաոցզի՝ ավանդական պելմենիի։

Գերմանիա. շտոլեն
Գերմանական Սուրբծննդյան շտոլենը,
որը հայտնի է նաև որպես Christstollen, ունի
ավելի քան 600 տարվա հարուստ պատմություն։ Շտոլենի մասին առաջին գրավոր հիշատակումը
թվագրվում է 1329 թվականին Նաումբուրգում։

Նորվեգիա. լյուտեֆիսկ
Նորվեգիայում լյուտեֆիսկը Ծննդյան
տոներին պատրաստում էին դեռևս վիկինգները։