Անցյալում թող մնան լարվածությունը, անհանգստություններն ու անհաջողությունները. ԲԴԽ նախագահի ուղերձը

ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ.


 

«Դատական իշխանության հարգելի՛ ներկայացուցիչներ, սիրելի՛ հայրենակիցներ,


 

Տարեմուտը ամփոփումների, վերագնահատման և անցնող տարին մտովի ճանապարհելու պահն է։ Անցյալում թող մնան լարվածությունը, անհանգստություններն ու անհաջողությունները։


 

Բարձրագույն դատական խորհրդի և իմ անունից ձեզ և ձեր ընտանիքներին մաղթում եմ սեր, ջերմություն և նվիրական իղձերի իրականացում։


 

Թո՛ղ 2026 թվականը նշանավորվի բարի գործերով, իմաստնությամբ, խաղաղությամբ և ձեռքբերումներով։


 

Շնորհավոր գալիք Ամանոր և Սուրբ Ծնունդ»։