Քննարկվել են խաղողագործության և գինեգործության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հեռանկարները

Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամ, գինեգործության հանձնաժողովի համանախագահ Դանիել Նյուհաուզի հետ։Այս մասին հայտնում է դեսպանությունը:


Քննարկվել են խաղողագործության և գինեգործության ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարները, Հայաստանի գինեգործական ավանդույթների և ներկա հնարավորությունների վերաբերյալ համատեղ միջոցառման անցկացման հնարավորությունը։