Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճն է միայն, որի լուծմանն իր աջակցության մասին կարող է հայտարարել Թրամփը. Deutsche Welle

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իր պաշտոնավարման առաջին տարում ավարտել է ութ պատերազմ։ Սակայն նրա խաղաղության համաձայնագրերից որոշները գործնականում եղել են մեծ չափով անարդյունավետ։ Պատերազմների դադարեցման և կարգուկանոնի վերականգնման մասին Թրամփի հռետորաբանությունը, կարծես, «ծուխ ու հայելի» է, հաղորդում է Deutsche Welle-ն։


«Դրանք չեն եղել երկարաժամկետ խաղաղության համաձայնագրեր, այլ եղել են կարճաժամկետ քաղաքական որոշումներ, որոնք հետաձգել են, ոչ թե կանխել պատերազմի վերսկսումը»,- նշել է DW-ն։


Պարբերականի տեղեկություններով՝ միակ հակամարտությունը, որի լուծմանն իր աջակցության մասին Թրամփի վարչակազմը կարող է հայտարարել, Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճն է, որում ԱՄՆ ակտիվ ներգրավվածությունը հանգեցրել է գրեթե 40 տարվա լարվածության ավարտին։