Պարույր Սևակի արձանը կհեռացվի Զանգակատան դպրոցի բակից. Պարույր Սևակի թոռ

ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանի «Պարույր Սևակ. Անլռելի զանգակատուն» քանդակը, որը օրերս տեղադրվել էր Զանգակատան միջնակարգ դպրոցի բակում, կհեռացվի։


Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Պարույր Սևակի թոռը՝ Սևակ Ղազարյանը։


«Նշեմ, որ արձանը Լևոն Թոքմաջյանի անձնական նախաձեռնությունն ու անձնական նվերն է Զանգակատուն համայնքին։ Այսինքն՝ դա պետական պատվեր չէ, պետական միջոցներ չեն ծախսվել։ Հեղինակն իր սրտաբուխ նվերն է արել համայնքին։ Քանի որ բուռն քննարկումներ եղան սոցցանցերում, որոշեցինք մեր թանգարանի էջով գյուղի բնակիչների շրջանում սոցհարցում անցկացնել, պարզելու համար՝ ուզո՞ւմ են հեռացվի արձանը, թե՞ ոչ։ Ի վերջո, նվերը գյուղինն է և բնակիչները պետք է որոշում կայացնեն։ Այս պահի դրությամբ 80 տոկոսից ավելին քվեարկել է, որ չի ցանկանում, որպեսզի արձանը մնա։ Ըստ այդմ, մենք կվարվենք իրենց ցանկությամբ»,- ասաց Ղազարյանը։


Նա նաև ավելացրեց, որ մի քանի օր էլ կսպասեն հարցման արդյունքներին և արձանը կհեռացնեն դպրոցի բակից։


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում