Trump Gold Card («Թրամփի ոսկե քարտ») ծրագրով 1 միլիոն դոլարի դիմաց ԱՄՆ-ում արագ բնակություն տրամադրելու համար հատուկ ստեղծված պորտալը սկսել է ընդունել դիմումներ: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«ԱՄՆ կառավարության կողմից «Trump Gold Card»-ը այժմ
այստեղ է: Ուղիղ ճանապարհ՝ քաղաքացիություն ստանալու, բոլոր որակավորված և ստուգված
դիմորդների համար: Սա այնքան հրաշալի է»,- գրել է ԱՄՆ նախագահը TruthSocial-ում:
Թրամփը գրառմանը կցել է «ոսկե քարտի» դիզայնը, որին
պատկերված են ինքը, Ազատության արձանը, սպիտակագլուխ արծիվը և ԱՄՆ դրոշը: Փաստաթղթի
վրա նաև Թրամփի ստորագրությունն է՝ շրջապատված հնգաթև աստղերով։
Սպիտակ տունը X-ում տեղադրել է ԱՄՆ նախագահի լուսանկարը
իր սեղանի մոտ կեցվածք ընդունած՝ «ոսկե քարտը» ձեռքում։