ԱՄՆ նախագահը հերթական անգամ պարել է հայտնի հիթի տակ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարել է Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության (ԱԱ) վիճակահանության ժամանակ, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ին Վաշինգտոնում։


Պարը կատարվել է Village People խմբի «YMCA» հիթի ներքո, որը նախագահի սիրելի երգերից է և պարբերաբար հնչում է նրա քարոզարշավների ժամանակ։


Արարողության սկզբում ՖԻՖԱ-ի (FIFA) նախագահ Ջաննի Ինֆանտինոն Թրամփին հանձնել է ՖԻՖԱ-ի «Խաղաղության մրցանակը» ։


«Ինձ մրցանակներ պետք չեն։ Ինձ պետք է կյանքեր փրկել, Սա իսկապես իմ կյանքի ամենամեծ պարգևներից է... Մենք փրկել ենք միլիոնավոր ու միլիոնավոր կյանքեր», մեկնաբանել է Թրամփը։


Թրամփն առաջին անգամ հրապարակայնորեն պարել է «YMCA»-ի ներքո 2020 թվականին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Այդ տեսանյութն արագ տարածվեց սոցցանցերում։


Աշխարհի առաջնությունը տեղի կունենա 2026 թվականի ամռանը Միացյալ Նահանգներում․ Մեքսիկայում և Կանադայում։