Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Էներգետիկ նորարարության և արհեստական բանականության 6-րդ համաժողովին

Դեկտեմբերի 3-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Էներգետիկ նորարարության և արհեստական բանականության 6-րդ համաժողովին, որը կազմակերպվել էր ամերիկյան առաջատար էներգետիկ խորհրդատվական ընկերության՝ U.S. Energy Stream-ի կողմից։ Այս մասին հայտնում է դեսպանությունը:


 

Համաժողովին մասնակցել են ԱՄՆ Էներգետիկայի քարտուղար Քրիս Ռայթը, ԱՄՆ կոնգրեսականներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ինչպես նաև էներգետիկ ոլորտում ամերիկյան մասնավոր կազմակերպություններ։


 

Համաժողովին քննարկվել են էներգետիկայի ոլորտում ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր։