Ավարտական փուլում են Վաղատինում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները

Ավարտական փուլում են գտնվում Սիսիան համայնքի Վաղատին բնակավայրի Տ-8-90, /Մ-2/-Վաղատին-/Մ-2/ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000- կմ 1+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է Սիսիանի համայնքապետարանը:


 

Աշխատանքներն ամբողջությամբ իրականացվում են պետական միջոցներով, ընդհանուր արժեքը կազմում է 420 մլն ՀՀ դրամ։ Շինաշխատանքների ընթացքում հիմնանորոգվել է ավտոճանապարհի երթևեկելի մասը, կառուցվել են հենապատեր ու կողային ջրահեռացման առուներ։


 

Աշխատանքների հաջորդ փուլում կիրականացվի մայթերի բարեկարգում։