Գյումրու ավագանու ՔՊ խմբակցությունը դեմ է համայնքի բյուջեն սեփական ամբիցիաների բավարարման նպատակով ծախսելուն

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկել Վարդանանց հրապարակում հին տոնածառի տեղադրման նախագծին:


«Տոնածառի տեղադրման աշխատանքները համայնքապետարանը վաղուց է սկսել, ինքնակամ, առանց ավագանու որոշման: Հարցը ավագանին միայն այսօր է քննարկել:


«Քաղաքացիական պայմանագիր»-ը դեմ է հին տոնածառի տեղադրմանը, օրենքի դաշտից դուրս գործողություններին ու համայնքի բյուջեն սեփական ամբիցիաների բավարարման նպատակով ծախսելուն:


Անհասկանալի է, թե համայնքի բյուջեից 24 մլն դրամ ինչու պետք է հատկացնել Գյումրու հին տոնածառի վերանորոգման ու տեղադրման համար, երբ Գյումրին ունի Կառավարության միջոցներով գնված նոր, առավել գեղեցիկ, և որ ամենակարևորն է, անվտանգ տոնածառ»,- ասվում է խմբակցության հաղորդագրության մեջ: