Արթուր սարկավագ Կարապետյանի հետ զրուցել ենք տասը եպիսկոպոսների հայտարարության, Արշակ Խաչատրյանի ասուլիսում հնչեցրած հայտարարությունների և Կտրիճ Ներսիսյանի հեռանալու մասին։
Նա նշեց, որ Արշակ Խաչատրյանի
հարցազրույցները առանձնապես չի նայում, բայց այս ասուլիսը հպանցիկ նայել է և մի քանի
հայտարարությունների վերաբերյալ կհայտնի իր կարծիքը։
«Այսինքն՝ գռեհիկը խոսում է գռեհկությունից։
Երբ նա խոսում է աշխարհիկ կյանքի մասին, մարդը կարող է աշխարհիկ կյանքով ապրել, և եթե
ինքը հեռանա, ավելի ազատ կզգա. ես տենց հասկացա։ Էդ դեպքում, եթե ինքն իրավունք ունի աշխարհիկ կյանքով
ապրելու, ինքն էլ, սովորական քաղաքացին էլ, ես ուզում եմ հասկանալ՝ այդ քաղաքացին ինչո՞ւ
պետք է իրեն սրբազան ասի։ Երկրորդը՝ քաղաքացի Սամվել Խաչատրյանը, որի հետ ճեմարան եմ
ընդունվել, սովորել, այն մարդն է, չմոռանանք, որ 2018-ին խոստովանեց՝ Գեղարդից մի կտոր
նվեր է տվել Սանկտ Պետերբուրգի գուբերնատորին։ Ուզում եմ հասկանալ՝ ինքը դա իր հոր
տնի՞ց էր բերել, կարող ա՞ Գրիգոր Լուսավորիչն էր կտակել իրան էդ բանը»,- ասաց սարկավագը։
Արշակ Խաչատրյանն ասաց, որ դեռ
2018-ից չի համակրել վարչապետին և հիմա էլ հակադրվում է նրան. այս առնչությամբ էլ սարկավագն
ասաց, որ Սամվել Խաչատրյանը շատ փոքր մարդ է, որպեսզի հակադիր մտքեր ունենա վարչապետի
հետ։
«Ինքը հաստատ էդ մարդը չի, որ
քննադատի կամ քաղաքականության մեջ մտնի։ Քաղաքականության մեջ մի քանի հոգի մտել էին,
գիտենք՝ հայտնի վայրերում են գտնվում»,- նշեց սարկավագը։
Նրա խոսքով՝ ինչ վերաբերում է
Կտրիճ Ներսիսյանին և Սամվել Խաչատրյանին՝ սա վերջն է, և ժողովրդական լեզվով ասած՝ «փասափուսեքդ
հավաքեք»։
«Դրանք մի մարդ են։ Առանց Արշակ Խաչատրյանի չկա Կտրիճ Ներսիսյան, առանց
Կտրիճ Ներսիսյանի չկա Արշակ Խաչատրյան, և դրանց կարելի է միացնել նաև մի մարդու, որի
անունը Սամվել Հովհաննիսյան է, դիմում եմ ավազանի անունով՝ դա Նաթան Հովհաննիսյանն
է»,- հավելեց Արթուր սարկավագը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան