Պենտագոնի պաշարները սպառվել են. ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրը կտրուկ ավելացնում է զինամթերքի արտադրությունը․ The Washington Times

Ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրը ստիպված է եղել կտրուկ ավելացնել զինամթերքի արտադրությունը՝ Պենտագոնի պաշարների սպառման և արկերի համաշխարհային պահանջարկի աճի պատճառով։ Այս մասին հաղորդում է The Washington Times-ը։


Աղբյուրի տեղեկություններով՝ ԱՄՆ-ի զենքի կարևորագույն արտադրողները՝ Պենտագոնի և Կոնգրեսի ճնշման ներքո, միլիոնավոր դոլարներ են ներդնում արտադրության մեջ, որպեսզի արագացնեն զինանոցների համալրումը, որոնք սպառվել են Ուկրաինա, Իսրայել և այլ թեժ կետեր սպառազինությունների մատակարարումների հետևանքով։ Անանուն աղբյուրը հայտնել է, որ ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրը գիտակցել է, որ վերջին տարիներին արտադրությունը գտնվում է աղետալիորեն ցածր մակարդակի վրա։


Մասնավորապես, խոշորագույն ընկերությունները, ինչպիսիք են L3 Harris-ը, Lockheed Martin-ը և General Dynamics-ը, ընդհանուր առմամբ 700 միլիոն դոլար են ներդրել պինդ վառելիքով հրթիռային շարժիչների մշակման և արտադրության մեջ։ Ակնկալվում է, որ մինչև 2026 թվականը այս կատեգորիայի խոշոր շարժիչների արտադրության ծավալները կգերազանցեն ներկայիս մակարդակը վեց անգամ, իսկ ավելի փոքրերինը՝ երեք անգամ։