Հրդեհ Ուրասար և Կաթնաղբյուր բնակավայրերի միջակայքում․ այրվում է խոտածածկույթ


ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ նոյեմբերի 29-ին, ժամը 18։59-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուրասար և Կաթնաղբյուր բնակավայրերի միջակայքում նկատվել է ծուխ։


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և երկու օպրատիվ խումբ։


Պարզվել է, որ այրվում է խոտածածկ տարածք։


Նոյեմբերի 30-ին Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են մեծ թվով փրկարար ուժեր, էկոպարեկեր, «Լոռե» փրկարարական ջոկատի կամավորներ և բնակիչներ։

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: