Ձերբակալվածներ չկան. ՆԳ նախարարությունը՝ Սուրբ Սարգիս եկեղեցում միջադեպի մասին

Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվող պատարագի ընթացքում եկեղեցում գտնվող երկու տղամարդ սկսել է բարձրաձայն վանկարկումներ հնչեցնել: Նրանք հեռացվել են տարածքից:

Դեպքի առնչությամբ ՆԳՆ-ից 1lurer.am-ին տեղեկացրել են՝ միջադեպի կանխման և անվտանգության ապահովման նկատառմամբ երկու անձ տարածքից հեռացվել է։

«Ձերբակալվածներ չկան»,- հայտնեցին ՆԳ նախարարությունից: