Կալիֆորնիայում երեխայի ծննդյան երեկույթի ժամանակ կրակոցներ են հնչել. կան զոհեր և վիրավորներ

 Հյուսիսային Կալիֆոռնիայի Ստոկտոն քաղաքում ընտանեկան հավաքույթի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, ևս տասը վիրավորվել են։ Այս մասին հաղորդում է CBS-ն:



Սան Խոակին շրջանի շերիֆի գրասենյակի խոսնակ Հեզեր Բրենտը լրագրողներին հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 18:00-ի սահմաններում՝ Լուսիլ պողոտայի խնջույքների սրահում։ Նա պարզաբանել է, որ վիրավորների թվում կան և՛ մեծահասակներ, և՛ անչափահասներ։ Կրակողին հաջողվել է փախչել։


Ստոկտոնի փոխքաղաքապետ Ջեյսոն Լին սոցիալական ցանցերում գրել է, որ կրակոցը տեղի է ունեցել երեխաների ծննդյան երեկույթի ժամանակ, սակայն Բրենտը չի հաստատել դա՝ այն անվանելով միայն «ընտանեկան հավաքույթ»։


Բրենտը հավելել է, որ դեռևս ձերբակալություններ չեն կատարվել, և հարձակվողի ինքնության կամ հնարավոր դրդապատճառի վերաբերյալ տեղեկություններ չկան։ Միջադեպի հանգամանքները քննվում են։