Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը արհեստական բանականությանը հարցրել է, թե առնվազն քանի տարի պետք է աշխատեր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ նման կարողություն ունենար։
«Ըստ արհեստական բանականության Քոչարյանը առնվազն 16,000 տարի պետք է աշխատեր նման ունեցվածք դիզելու համար։ Ռոբի համար արհեստական բանականության «սպռավոչկան» իրականում պարզ հաշվարկ է։
Հանուն արդարաության պետք է ասեմ՝ Քոչարյանը բավականին լավ է պահպանվել 16,000 տարվա համար»,- ֆեյսբուքում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղական Տարոն Չախոյանը։
Հիշեցնենք՝ Քոչարյանը դիմել էր արհեստական բանականությանը՝ հարցնելով, թե արդյոք առանց քրեական գործի մարդը կարող է մեղադրյալ լինել։