Տաշիրում հրդեհի հետևանքով այրվել են 600 կգ կշռող մալուխի կապոցներ

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 17։11-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքի Ջահուկյան փողոցում գտնվող գործարանի պահեստային տարածքում։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։30-ին, մարվել՝ 18։45-ին։ Այրվել է 6 կապոց մալուխի հումք (յուրաքանչյուրը՝ 600 կգ)։


Կանխվել է հրդեհի տարածումը դեպի 14 կապոց հումք։