Բանակցությունները շարունակվում են․ ԱՄՆ գենարալների խումբ կմեկնի Մոսկվա․ The Guardian

Ամերիկացի գեներալների մի խումբ, ըստ հավանականության, հաջորդ շաբաթվա վերջում կմեկնի Մոսկվա՝ քննարկելու ԱՄՆ-ի առաջարկած ծրագիրը ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։


«Ամերիկացի գեներալների խումբը, ըստ ամենայնի, պատրաստվում է հաջորդ շաբաթվա վերջում մեկնել Մոսկվա՝ խաղաղության պլանը քննարկելու»,– գրում է պարբերականը։


Սպիտակ տունը հայտնել է, որ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են, և գոյություն ունի ծրագիր, որը հաստատված է ԱՄՆ նախագահի կողմից։


Նոյեմբերի 20-ին Ուկրաինան ստացել է Սպիտակ տան առաջարկած խաղաղության ծրագիրը։ Ըստ ուկրաինացի քաղաքական գործիչների տվյալների՝ այն ներառում է 28 կետ, այդ թվում՝ Ուկրաինայի հրաժարումը ՆԱՏՕ-ին անդամակցելուց և Ղրիմի, Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների և մի շարք այլ տարածքների ճանաչումը Ռուսաստանի կազմում։