Քոչարյանը ՌԴ խոսնակն է Հայաստանում․ նա մի նպատակ է հետապնդում

 «Ես ցավում եմ, որ Հայաստանի բարձրագույն պաշտոններ զբաղեցրած երկու անձինք նման հայտարարություններով են հանդես գալիս։ Դա ըստ էության մի բանի մասին է խոսում՝ այս գործիչներն իրենց պաշտոնավարման տարիներին անկախ չեն եղել, կախված են եղել որևէ այլ կենտրոնից և հենց այդ կենտրոնից ուղղորդվող թեզերով են հիմա առաջնորդվում ու Հայաստանին մեղադրում 44-օրյա պատերազմը հրահրելու մեջ։ 2015 թվականի հոկտեմբերի 15-ին Ադրբեջանի նախագահը «Ռիո Նովոստի»-ով նույն այն թեզն էր շրջանառության մեջ դնում, ինչ Ռոբերտ Քոչարյանը՝ հայտարարելով, որ 30 տարվա բանակցությունները պարզապես աղբամանը նետվեցին, և Հայաստանի գործող իշխանությունները, վարչապետը նոր մեկնարկային կետից սկսեց»,- մեկնաբանելով Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցներում հնչած մեղադրանքները՝ ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։


Իսկ Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին պատգամավորն ասաց, որ յոթժամյա մենախոսությունը ոչ մի բանի մասին էր, և հենց այդ մենախոսությունն անել նոյեմբերի 7-ին, իր կարծիքով, էլի ուղիղ կապ ունի։


«Երբ իշխանության էին՝ 10 տարի ՀՀ երրորդ նախագահի պաշտոնն է զբաղեցրել, դրանից առաջ պաշտպանության նախարարի և մի շարք այլ կարևոր պաշտոններ է զբաղեցրել ուժային կառույցներում, արդյոք այդ հնարավորությունը չի՞ ունեցել։ Ես վստահ եմ, որ այդ հնարավորությունը նրանք ունեցել են, եթե կախված չլինեին այլ ուժից և ի շահ ՀՀ-ի գործեին, ի նպաստ մեր երկրի գործեին»,- հավելեց Ռուստամ Բաքոյանը։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան