Նարեկ Կարապետյանը պետության դեմ սուտ մատնություն է տվել

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հետ զրուցել ենք Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նարեկ Կարապետյանի հարցազրույցներում տեղ գտած հայտարարությունների մասին։


Սերժ Սարգսյանը հարցազրույցում ասել է, որ «եթե ես լինեի, այս ելքը չէինք ունենա 2020-ին»։ Այս առնչությամբ պատգամավորն ասաց «Բա ո՞ր ելքը կլիներ։ Այսինքն՝ ռազմական ճանապարհով այդ ելքը չէ՞ր լինի, թե՞ դիվանագիտական ճանապարհով այդ ելքը չէր լինի։ Ինչի՞ հաշվին այդ ելքը չէր լինի, եթե ուժերի բալանսն արդեն հասել էր անթույլատրելի տարբերության։ Անցնող 7 տարիների ընթացքում Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կրկնապատկվել է, մեր բյուջեի ծախսային մասն արդեն հասել է 10 միլիարդ դոլարի, ահռելի կապիտալ ներդրումներ են արվում երկրում»։


Մեր զրուցակցի խոսքով՝ ընդհանրապես պատերազմներում կռվում են ոչ միայն զինվորները, կռվում է ոչ միայն կամքը կամքի դեմ, դուխը դուխի դեմ, այլև կռվում են ռեսուրսները։


Խոսելով նաև Նարեկ Կարապետյանի՝ ամերիկացի լրագրողին տված հարցազրույցի մասին, որտեղ նա մեղադրում է ՀՀ իշխանություններին եկեղեցու դեմ արշավ սկսելու մեջ, պատգամավորն ասաց «Ընդհանրապես նման հայտարարություններ անելիս պետք է շատ զգույշ լինել, չի կարելի, դա պետության դեմ սուտ մատնություն է։ Նախ իրենք դրանից որևէ օգուտ չեն ստանա, և եթե իրենց թվում է, թե դրանից հետո ԱՄՆ-ում քրիստոնեական արժեքները դավանող հոսանքները, քաղաքական ուժերն իրար հերթ չտալով կանգնելու են Նարեկ և Սամվել Կարապետյանների պաշտպանության համար, ապա սխալվում են»։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան