Քոչարյանի նպատակը՝ ՀՀ-ին մշտական արնահոսության մեջ պահելն է․ նա նվեր է Ալիևի համար

Բյուրեղացման պրոցես է, որի առիթը ընտրություններն են։ Այս մասին civicam-ի տաղավարում հայտնեց «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հարցազրույցներին։

 

Բաբաջանյանի խոսքով՝ Քոչարյանն ու Սարգսյանը ունեն ներքին հակասություններ, որոնք ուզում են ավելի խորացնել ընտրողների պատկերացումների մեջ, սակայն՝ տեսական հնարավորությունը պահպանելով, հետընտրական կոալիցիաները չբացառելով:

 

Բաբաջանյանը զարմացած է, որ Քոչարյանը եղել է երկրի նախագահ, բայց իր մտքում ունեցել է տարածքային նկրտումներ։

 

Բաբաջանյանը հարցադրում ունի Լևոն Տեր-Պետրոսյանին՝ երբ վերջինս նշանակում էր Քոչարյանին վարչապետ, մտքի ծայրով անցկացրե՞լ է, թե սա ինչ պատուհաս էր դառնալու ՀՀ պետության և ժողովրդի գլխին «Որպես ընդդիմություն՝ Քոչարյանի արտաբերած մտքերը ավելի մեծ սպառնալիք են ՀՀ համար, Քոչարյանի նման իշխանություն ունենալը նվեր է Ալիևի համար։ Քոչարյանը ոչինչ պատահական չի ասում, նա ասում է այն, ինչը կարող է ՀՀ-ին մշտական արնահոսության մեջ պահել»։

 

Արման Բաբաջանյանը հարցազրույցում նաև անդրադարձել է Սերժ Սարգսյանի գրեթե 7-ժամանոց հարցազրույցին, ինչպես  նաև Նարեկ Կարապետյանի՝ Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցին։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Վոլոդյա Հակոբյան