Սերժն ու Քոչարյանը պլան են դրել՝ ով կարժանանա «լավագույն ծաղրի առարկա», «դատարկախոս» կամ «տհաճություն» տիտղոսին. Ազարյան

Աժ ՔՊ խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


Պատկերացրեք մի պահ․

վերջին օրերին մարդիկ, աշխատանքից հոգնած, երեկոյան տուն են վերադառնում և թեյի սեղանի շուրջ նստած սկսում են հեռախոսով թերթել օրվա անցուդարձը։ Եվ ի՞նչ են տեսնում․


Սերժն ու Քոչարյանը, իրար ձեռքից խոսափողը խլելով, գյավազությամբ են զբաղված։ Պլան են դրել՝ ով կարժանանա «լավագույն ծաղրի առարկա», «դատարկախոս» կամ «տհաճություն» տիտղոսին։


Մեկը դպրոց կառուցելը համարում է փողերի վատնում, մյուսը՝ ՀՀ սուվերեն տարածքը նշում է մոտավոր, «լողացող» թվերով։


Լռե՛ք, տիտղոսը հավասար մասերի է բաժանվել, էլ մի պայքարեք։