Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 21-ին՝ ժամը 09։51-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Այնթապի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է՝ Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Ford» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում և շրջվել․ վարորդը մահացել է:
Երկու ուղևոր ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով, ուղևորներից մեկը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի միջոցով արգելափակումից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։