Հոնկոնգում այսօր առավոտյան Boeing 747-ը դուրս է եկել թռիչքուղուց և ընկել ծովը

Այսօր՝ հոկտեմբերի 20-ի առավոտյան Հոնկոնգի օդանավակայանում վայրէջքի ժամանակ Boeing 747 բեռնատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց, բախվել ծառայողական մեքենային և ընկել ծովը։ Մեքենան նույնպես հայտնվել է ծովում, մեքենայում եղած՝ օդանավակայանի երկու աշխատակիցներ զոհվել են։ Անձնակազմի չորս անդամները կարողացել են բարեհաջող տարհանվել։


Ինքնաթիռը շահագործել են թուրքական ACT Airlines ավիաընկերության օդաչուները, չվերթն իրականացվել է Emirates ավիաընկերության համար։ Emirates-ում հաստատել են, որ անձնակազմի բոլոր անդամները ողջ են՝ հավելելով, որ ինքնաթիռում բեռ չի եղել։


Միջադեպի պատճառները պարզվում են: Reuters-ի տեղեկություններով՝ վայրէջքից առաջ օդաչուները չեն հայտնել որևէ անսարքության մասին։


Միջադեպը չի ազդել Հոնկոնգի՝ աշխարհի ամենամեծ  բեռնափոխադրման օդանավակայանի աշխատանքի վրա: Ստուգումից հետո թռիչքուղին վերաբացվել է: