Երևանում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու Toyota-ն. հայրն ու անչափահաս որդին տեղափոխվել են հիվանդանոց

Հոկտեմբերի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոց 101/3 հասցեի մոտ բախվել են 41-ամյա Սերգեյ Մ.-ի վարած Toyota մակնիշի և 19-ամյա Վիլյամ Ե.-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։


 
Վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը երեխա է, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց:
 


Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:


 
Բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազախողովակներին:


  
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը:


 
Կայքի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են: