Ի՞նչ է ներառելու առողջության ապահովագրության փաթեթը 65+ տարիքի անձանց համար․ պարզաբանում է Անահիտ Ավանեսյանը

65+ տարեկան անձանց ապահովագրման մասին գրառման մեկնաբանություններում հիմնական  հարցերից էր՝ ի՞նչ է ներառելու առողջության ապահովագրության փաթեթը: Այս մասին գրառում է կատարել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։


 

«Կփորձեմ մեկ գրառման շրջանակում թվել այս տարիքի մեր քաղաքացիների շրջանում առավել հաճախակի հանդիպող առողջական խնդիրների համար ծառայություններ փաթեթը.


 

Նեղ մասնագետի խորհրդատվություն տարին 2 անգամ:


 

Սոնոգրաֆիկ, ռենտգեն, ՀՇ, ՄՌՏ, դուպլեքս հետազոտություն`տարին առավելագույնը 2 անգամ, եթե հիվանդանոցային դեպք չէ: 


 

Կատարակտի վիրահատություն:


 

Լեղապարկի հեռացում:


 

Ճողվածքների վիրահատություն:

 


Կոտրվածքների վիրահատություն կոնստրուկցիաներով (կոնստրուկցիայի արժեքի սահմանափակմամբ):


 

Սրտի ռիթմը կարգավորող սարքի տեղադրում:


 

Սրտի ստենտավորում (մինչև 3 ստենտ):


 

Առիթմոլոգիական միջամտություններ( օրինակ աբլացիա):


 

Քարափշրում:


 

Հոդերի էնդոպրոթեզավորում:


 

Դեղորայք ( տարեկան փոխհատուցման չափի սահմանափակումներով):


 

Սիրելի´քաղաքացիներ, սա սպառիչ և ամբողջական ցանկը չէ: Ուղղակի ամենահաճախ հանադիպող խնդիրների մասով մի քանի օրինակ է: Ամբողջական ցանկը կհաստատվի օրենքի ընդունումից հետո և կհրապարակվի: 


 

Հաա՜, մի բան էլ, քանի «փորձագետները» չեն բզկտել.ծառայությունների անունները հատուկ փորձել եմ հասկանալի, մատչելի ձևով գրել և ոչ թե փաստաթղթից արտատպել։


 

Հ․Գ․ ինչպես պայմանավորվել ենք. շարունակում եք գրել այս թեմայով ձեզ հուզող հարցերը, կկարդամ, կարձագանքեմ, կանդրադառնամ»,-նշել է նա։