«Քաղաքականությունն իրենց համար ավելի կարևոր է, քան խաղաղությունը». Սպիտակ տունը՝ մրցանակը Թրամփին չշնորհելու Նոբելյան կոմիտեի որոշման մասին

Վաշինգտոնը արձագանքել է Նոբելյան կոմիտեի որոշմանը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության մրցանակը չշնորհելու վերաբերյալ։


 

Սպիտակ տան պաշտոնական հայտարարության մեջ ասվում է.

«Ամերիկացի նախագահը կշարունակի խաղաղության գործարքներ կնքել ամբողջ աշխարհում, դադարեցնել պատերազմներ և փրկել կյանքեր։ Նոբելյան կոմիտեն ապացուցեց, որ քաղաքականությունն իրենց համար ավելի կարևոր է, քան խաղաղությունը»։


 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Խաղաղության Նոբելյան մրցանակը ստացել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն։