Apple-ը ներկայացրել է iPhone 17 Air-ը՝ ընկերության ամենաբարակ սմարթֆոնը

Apple ներկայացրել է պատմության մեջ ամենաբարակ iPhone-ը, որը նաեւ ամենաէներգախնայողն է։ Դա հնարավոր է դարձել առավելագույն թվով չիպերի շնորհիվ (A19 Pro, N1 եւ C1X)։


Ընկերության տվյալներով՝ iPhone 17 Pro եւ iPhone 17 Pro Max մոդելները նույնպես համալրված են A19 Pro-ով, որը ներկայումս ամենահզոր եւ արդյունավետ չիպն է iPhone-ների համար։


Ամերիկյան կորպորացիան բացի նոր iPhone 17-ից ու iPhone Air-ից, ներկայացրել է նաեւ AirPods Pro 3 անլար ականջակալները՝ անմիջական թարգմանության ֆունկցիայով, ինչպես նաեւ Apple Watch Series 11, Apple Watch SE 3 եւ Apple Watch Ultra 3 խելացի ժամացույցները։


Ամենաշատ քննարկվող նորույթը iPhone Air-ն է, որի հաստությունն ընդամենը 5,6 մմ է։ Այն համալրված է Fusion հիմնական տեսախցիկով՝ 48 Մպ, որը համարժեք է չորս ոսպնյակների։ Սմարթֆոնի էկրանի անկյունագիծը 6,5 դյույմ է։